Հարկ վճարում է ռեզիդենտը, ոչ թե քաղաքացին։ Ռեզիդենտությունը որոշվում է առաջին հերթին օրացուցային տարվա ընթացքում երկրում անցկացրած օրերի քանակով, իսկ վեճի դեպքում՝ կենսական շահերի կենտրոնով։
Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիր։ Այն չի վերացնում հարկը, այլ բաշխում է այն գանձելու իրավունքը և թույլ է տալիս հաշվանցել մեկ երկրում վճարվածը։
Գործնական բարդությունն ապացույցներն են՝ ռեզիդենտության տեղեկանքներ, սահմանահատման նշումներ, հարկի վճարման փաստաթղթեր։ Մենք օգնում ենք հավաքել փաթեթը և որոշել՝ որտեղ և ինչ հայտարարագրել։